Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հասարակություն
15:00, 29 март 2024
Երևան քաղաքում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։