Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 75 դեպք

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 75 դեպք
Հասարակություն
15:42, 08 сентябрь 2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի` 4, ապօրինի ծառահատման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: