Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ իմ կողմից նշանակված շտաբի պետը կատարում է մերժվածի հրահանգները, այ դա է դավաճանությունը. ՈՒՂԻՂ

Երբ իմ կողմից նշանակված շտաբի պետը կատարում է մերժվածի հրահանգները, այ դա է դավաճանությունը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
18:37, 01 март 2021
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Այս մասին Հանրապետության հրապարակում, հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անխուսափելի է Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որովհետև այն Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ,
Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ։ Բայց, մյուս կողմից, այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա,-հայտարարեց Փաշինյանը։