Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվս մեկ հանցափորձ՝ ազգային ատելության շարժառիթներից ելնելով. Արցախի ՔԿ

Եվս մեկ հանցափորձ՝ ազգային ատելության շարժառիթներից ելնելով. Արցախի ՔԿ
Հասարակություն
13:11, 24 сентябрь 2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել ս.թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ բերքահավաք իրականացնող Ասկերանի շրջանի Խնապատ և Սարուշեն համայնքների, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի չորս բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: