Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Հասարակություն
16:24, 25 сентябрь 2021
Սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12956 քաղաքացու հետազոտություն, որից 1137-ի մոտ արձանագրվել է թեստի դրական  պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։