Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք
Հասարակություն
22:46, 02 март 2021
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:

Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։ Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնվի առավոտյան:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն: