Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում «Գլորիա»-ի աշխատակիցները վերջին հրաժեշտն են տվել Երևանում կրակոցներից սպանված ֆաբրիկայի տիրոջ դստերը՝ 27-ամյա Դիաննային

Վանաձորում «Գլորիա»-ի աշխատակիցները վերջին հրաժեշտն են տվել Երևանում կրակոցներից սպանված ֆաբրիկայի տիրոջ դստերը՝ 27-ամյա Դիաննային
Հասարակություն
15:53, 30 сентябрь 2021
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են Վանաձորում հրաժեշտ տալիս օրերս Երևանում սպանված 27-ամյա կնոջը։

«Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մոտ 3000 աշխատակիցները (հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ, վանաձորյան արդյունաբերության առաջատար, մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։

Վանաձորի համայնաքապետարանը, ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին, կիսում ենք մեր ընկերոջ անասելի ցավը։

Ննջես խաղաղությամբ, սիրելի Դիաննա»,-գրել է Վանաձորի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Նրա հայտնածով՝ մարմնական վնասվածքը ստացել էր Հաղթանակ զբոսայգու դիմաց:

Բուժհաստատությունից հայտնել են նաև, որ նույն զբոսայգու մոտից, դարձյալ հրազենային վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել է։