Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում քվեաթերթիկը նկարելու համար քաղաքացին ձերբակալվել է

Վարդենիսում քվեաթերթիկը նկարելու համար քաղաքացին ձերբակալվել է
Հասարակություն
13:44, 05 декабрь 2021
Այսօր, ժամը 11-ի սահմաններում Վարդենիսի ավագ դպրոցում տեղակայված 21/57 տեղամասում  քաղաքացից նկարել է իր քվեաթերթիկը, ինչը նկատել են հանձնաժողովի անդամները, այդ մասին արձանագրություն է կազմվել, ինչից հետո հայտնել են ոստիկանություն և քաղաքացին ձերբակալվել է։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարդենիսի շտաբի պետ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։   

Նա տեղեկացրեց, որ քաղաքացին քվեարկել է «Խաչատրյան դաշինքի» օգտին։ 

Հարցին, թե այլ խախտումներ նկատվել են, Վահան Զարոյանն ասաց, որ  տեղամասերում փորձում են ուղղորդումներ կատարել, բայց և՛ ոստիկանության կողմից, և՛ ՔՊ-ի վստահված անձանց կողմից աշխատանքներ են տարվում, որ թույլ չտան նման երևույթներ։

Վահան Զարոյանը տեղեկացրեց, որ նմանատիպ երևույթները կատարվում են հիմնականում «Խաչատրյան դաշինքի» ներակայացուցիչների կողմից։ Այս դաշինքի ցուցակը գլխավորում է Ահարոն Խաչատրյանը, որը նաև Տորֆավան համայնքի ղեկավարն է։

Խաչատրյանը շուրջ քսան տարի է ղեկավարում է Տորֆավան համայնքը։