Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ում հայցադիմումի առկայությունը հիմք չէ այս նախագիծը հետաձգելու. փոխնախարարը՝ Թադևոս Ավետիսյանին

ՍԴ-ում հայցադիմումի առկայությունը հիմք չէ այս նախագիծը հետաձգելու. փոխնախարարը՝ Թադևոս Ավետիսյանին
Հասարակություն
15:59, 07 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկած ԱԺ հերթական նիստում այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցի, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասաց. «Այն, որ ՍԴ-ում կա հայցադիմում, դա հիմք չէ այս նախագիծը հետաձգելու: Եվ ոչ մեկս չգիտենք, թե ՍԴ-ն ինչ վճիռ է կայացնելու: Երբ լինի ՍԴ որոշումը, ավելի հստակեցումներ կլինեն, բայց այս պարագայում որևէ խոչընդոտ չկա»: Փոխնախարարը նշեց այն մարտահրավերները, որ ստեղծվում են համաճարակային իրավիճակից:

Փոխնախարարը հիշեցրեց, որ առողջապահության նախարարի հրամանով նախատեսված էր ուղիղ պարտավորություն աշխատողի համար աշխատանքի թույլ չտալու. «Կամ պետք է պատվաստման մասին տեղեկանք բերվեր, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի, սակայն առկա չէր գործիքակազմը այն դեպքերի համար, եթե մարդը դրանք չէր ներկայացնում: Այս նախագծով այդ խնդիրը լուծվում է»: