Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկները կոկաինի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Պարեկները կոկաինի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է
Հասարակություն
23:01, 15 декабрь 2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 12-ին  թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի էին նկատել և թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

«Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդը իրացնում էր Տելեգրամ կայքի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման ենթարկված անձը ձերբակալվել է, և դեպքի հանգամանքները պարզվում են։