Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսեյ Նավալնին Եվրախորհրդարանի կողմից Սախարովի անվան «Մտքի ազատության մրցանակի» է արժանացել

Ալեքսեյ Նավալնին արժանացել է Եվրախորհրդարանի 2021 թվականի Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակին՝ Ռուսաստանում կոռուպցիայի դեմ և ժողովրդավարության ու «Մտքի ազատության մրցանակի»«Մտքի ազատության մրցանակի» մղած պայքարի համար։

Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դուստրը՝ Դարիա Նավալնայան, հոր անունից ստացել է մրցանակը։ Նա ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ ընդունելու Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը՝ արժանանալով Եվրամիության օրենսդիրների բուռն ծափահարություններին, հաղորդում է Associated Press -ը:

Նավալնիի դուստրը ելույթի ժամանակ փոխանցել է հոր խոսքերը։ «Նա պատասխանեց. «Ասա, որ ոչ ոք չի կարող համարձակվել նույնացնել  Ռուսաստանը՝ Պուտինի ռեժիմի հետ։ Ռուսաստանը Եվրոպայի մասն է, և մենք ձգտում ենք դրան»,- ասել է Նավալնայան։
«Բայց մենք նաև ցանկանում ենք, որ Եվրոպան ձգտի դեպի մեզ։ Մենք ձգտում ենք գաղափարների Եվրոպայի, մարդու իրավունքների և ժողովրդավարության Եվրոպայի: Մենք չենք ուզում կանցլերների և նախարարների Եվրոպա, ովքեր երազում են աշխատանքի անցնել Պուտինի պետական ընկերությունների խորհրդում կամ նավարկել օլիգարխների զբոսանավերով», -  դստեր փոխանցմամաբ, ավելացրել է Նվալանին։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին՝ 2020 թվականի օգոստոսին, մի կերպ ողջ մնաց թունավորումից, որի մեջ նա մեղադրում է Կրեմլին, իսկ Կրեմլը հերքում է դա: Նա ամիսներ շարունակ ապաքինվում էր Գերմանիայում։ Հունվարին Մոսկվա վերադառնալուն պես Նավալնին անմիջապես ձերբակալվեց, իսկ հետո բանտարկվեց: 

Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին, ով Իտալիայից է, Նավալնիին անվանել է քաղբանտարկյալ և կրկնել է ԵՄ օրենսդիր մարմնի կոչը՝ անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմության առաջնորդին:

ԵՄ մրցանակը, որն անվանվել է խորհրդային այլախոհ Անդրեյ Սախարովի պատվին, ստեղծվել է 1988 թվականին՝ հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց կամ խմբերին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սախարովը մահացել է 1989թ-ին։ 

Սյուզի Սիրականյան