Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհվեց պատերազմի վերջին օրը. տեսանյութ

Կազմակերպչական ունակություններով օժտված, իր մասնագիտությանը գերազանց տիրապետող, ենթակա անձնակազմի հանդեպ հոգատար զինվորական: Բերդաշենցի Կարեն Ասրյանին այսպես են բնութագրում մարտական ընկերները: Կարենն  այսօր կդառնար 40 տարեկան: Հարազատներն ու ընկերներն այցելել են  Ստեփանակերտի պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսը: Կարենի վերջին մարտը Շուշիի մատույցներում էր: Նոյեմբերի 6-ին, գիտակցելով որ հայտնվելու է դժվար իրավիճակում, այնուամենայնիվ գնաց թշնամուն ընդառաջ և ընկավ  շրջափակման մեջ: Զոհվեց  պատերազմի վերջին օրը: Կատարած սխրագործությունների համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: