Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք
Հասարակություն
16:33, 22 январь 2022
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 11 044 986 է. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում երկրում հոսպիտալացվել է 9 902 մարդ, առողջացել է 25 525 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 10 000 577 է:

Մեկ օրում հաստատվել է մահվան 681 նոր դեպք: Մահերի ընդհանուր թիվը 325 433 է: