Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները զրահափոխադրիչներով ծառայություն են իրականացրել Ասկերանի շրջանում՝ շփման գծի երկայնքով

Ռուս խաղաղապահները զրահափոխադրիչներով ծառայություն են իրականացրել Ասկերանի շրջանում՝ շփման գծի երկայնքով
Հասարակություն
13:26, 09 февраль 2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարժական պարեկային խմբի կազմում ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով բազամակիլոմետրանոց քայլարշավ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի՝ ընդհանուր օգտագործման և գրունտապատ դժվարանցանելի ճանապարհներով։

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկել են կողմերի շփման գծի երկայնքով կրակի դադարեցման ռեժիմը, լսել Ասկերանի շրջանի բնակիչներին հուզող հարցերը։

Ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջանների տարբեր ուղղություններում, ինչպես նաև Լաչինի միջանցքում։

27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հետևում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը։