Քաղաքացիակենտրոն
լրատվություն

26-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

26-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
14:13, 21 февраль 2022
Փետրվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Փետրվարի 20-ին հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21124»-ի վարորդը՝ 26-ամյա Գևորգ Մելիքբեկյանը, մահացել է: Կատարվում է քննություն: