Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ․ 62-ից 32-ը վերադարձել են»․ Նազելի Բաղդասարյան

«Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ․ 62-ից 32-ը վերադարձել են»․ Նազելի Բաղդասարյան
Հասարակություն
18:52, 21 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 21-ին, Արթիկ խոշորացված համայնքում կայացավ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մամուլի ասուլիսը՝ աշխատանքային հարյուր օրվա ամփոփման թեմայով: 

Խոսելով Շիրակի մարզի այն զինծառայողներից, որոնք գերեվարվել են Արցախում կրակի դադարեցումից հետո, մարզպետը նախ ընդգծեց, որ նրանց ծնողներն ամեն օր ժամը 12:00-ին հավաքվում են մարզպետարանի մոտ, ապա նշեց, որ նախքան ասուլիսի գալը զրուցել է ծնողների հետ, լսել նրանց: «Այս պահի դրությամբ հաստատված գերիների ցանկից  62-ից 32-ը վերադարձել են, 30-ը գտնվում են Ադրբեջանում: Ադրբեջանի կողմից հաստատված գերիների հետ հարազատները կապ ունեն՝ նամակագրական, խոսակցական, երբեմն էլ տեսանյութերի փոխանակման միջոցով: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ տղաները վերադառնան տուն»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: