Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանիսի ոչ հաշվարկված քայլի պատճառով`միլիոնավոր օտարերկրացիներ թյուր պատկերացում են կազմում հայերիս մասին․ Քաղաքագետ․ լուսանկար

Մի քանիսի ոչ հաշվարկված քայլի պատճառով`միլիոնավոր օտարերկրացիներ թյուր պատկերացում են կազմում հայերիս մասին․ Քաղաքագետ․ լուսանկար
Հասարակություն
19:07, 19 март 2022
Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

NEXTA տելեգրամյան ալիքն է, որն ակտիվորեն լուսաբանում է Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան։
Ալիքն ունի մեծ լսարան` շուրջ 1 միլիոն 700 հազար ակտիվ ու իրական օգտատեր։ 

Քիչ առաջ տեղադրվել է այսօր Երևանում ի պաշտպանություն ՌԴ-ի տեղի ունեցած ակցիան։

Մի քանիսի ոչ հաշվարկված (կամ միգուցե միտումնավոր) քայլի պատճառով` միլիոնավոր օտարերկրացիներ թյուր պատկերացում են կազմում հայերիս մասին` մեկնաբանություններում ահավոր խոսքեր գրելով մեր հասցեին ու մեղադրելով ռուսահպատակ ու անդեմ լինելու մեջ։