Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սկսվել ա»-ն վերջացա՞վ․ Կոմիտասի պողոտան փակած ցուցարարները հանդիպեցին վարորդների ընդվզմանը ու ցրվեցին․ կան բերման ենթարկվածներ․ տեսանյութ

Գործող իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմությունը այսօրվանից հայտարարել է ակտիվ գործողությունների մեկնարկի մասին։ Իջևանից մի խումբ քաղաքացիներ քայլելով շարժվել են դեպի Երևան։

Երևանում էլ մի խումբ երիտասարդներ փակել էին Կոմիտասի պողոտան, բարձրացել հասարակական տրանսպորտի տանիքին։ Մի քանի րոպե տևած ակցիայի ընթացքում ակտիվիստները հանդիպեցին ոչ միայն ոստիկանության, այլև՝ վարորդների ընդվզմանը։ Ի վերջո ակտիվիստները դադարեցրին ակցիան և նաև ոստիկանների միջամտության արդյունքում փողոցը բացվեց, իսկ մի քանի պայքարող ակտիվիստներ բերման ենթարկվեցին։

Հիշեցնենք, որ Դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով իրազեկել էր Իջևանից մեկնարկող քայլարշավի մասին և հայտնել, որ գործողություններ են իրականացնելու նաև Երևանում։

Ոստիկանության լրատվականից Civic.am-ին հայտնեցին, որ 4 անձ է բերման ենթարկվել, կազմվում են վարչական վարույթներ։
 
Վովա Հակոբյան