Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը

Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը
Հասարակություն
20:57, 30 май 2022
Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը: Երկրում կապիկի ծաղիկով վարակվածների ընդհանուր թիվը 21 է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման տեղական կենտրոնը:

Նիգերիայում բնակվում է ավելի քան 210 միլիոն մարդ: Նիգերիան Աֆրիկայի ամենամեծ երկիրն է:

«2022 թվականի մայիսի 29-ի տվյալներով՝ Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակի 21 դեպք, որից մեկը՝ մահվան ելքով:  Մահացել է 40-ամյա բուժառու, որը նաև ուղեկցող հիվանդություններ է ունեցել և իմունոպրեսիվ դեղամիջոցներ է օգտագործել»,-ասվում է հաղորդագրության մեջ: