Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու գործընթացի հետ կապված հարցեր

Քննարկվել են տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու գործընթացի հետ կապված հարցեր
Հասարակություն
22:09, 06 июнь 2022
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանին։

Կողմերը քննարկել են ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ տեղահանված արցախցիներին բնակարաններ տրամադրելու գործընթացի, բնակարանների՝ ըստ առաջնահերթության տրամադրման հետ կապված հարցեր, ինչից հետո՝ անդրադարձել նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին (փաստաթղթերի ընդունումից մինչև այլ կազմակերպչական հարցեր)։

Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին է փոխանցել տեղահանվածների մասին անհրաժեշտ տեղեկություններ։Կողմերը կարևորել են նման հանդիպումները և հույս հայտնել, որ մոտ ապագայում ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն։