Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
Հասարակություն
11:58, 12 июль 2022
Ռուսաստանում Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ։ Սա Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է։ 

Այս մասին գրում է «Ռիա նովոստին»: 

Նշվում է, որ երիտասարդը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։

Հիվանդությունը թեթև է և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է ինֆեկցիոն պրոֆիլի բժշկական կազմակերպությունում։

Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո, կենդանիների հետ շփման հետևանքով: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):