Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Հասարակություն
16:58, 12 август 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Հայկ Ղալումյանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետի հետ հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Հայտնում է ՏԿԵ-ն։
 
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջում։