Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Հայաստանում հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Հայաստանում հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը
Հասարակություն
14:41, 13 август 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: