Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին

Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին
Հասարակություն
18:56, 01 сентябрь 2022
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները և առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ:

Այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի պարոն Անդրեասյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի մասով և արդյոք այս հարցը կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասաց Անդրեասյանը: