Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով

Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով
Հասարակություն
15:08, 10 сентябрь 2022
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունն ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։

Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլ նաև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։ Աստված օրհնի ձեզ բոլորին »,- գրել է նա։