Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում 25000 դպրոցահասակ երեխայի կրթությունն ընդհատվել էր՝ այսօրվանից կվերականգնվի․ԿԳՄՍ փոխնախարար․ ուղիղ

Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում 25000 դպրոցահասակ երեխայի կրթությունն ընդհատվել էր՝ այսօրվանից կվերականգնվի․ԿԳՄՍ փոխնախարար․ ուղիղ
Հասարակություն
13:22, 19 сентябрь 2022
Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում 25000 դպրոցահասակ, ինչպես նաև ավելի քան 6000 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունն ընդհատվել է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ 

«Նախորդ ամբողջ շաբաթն ուղղակի արձակուրդ է եղել, չեն գործել կրթական հաստատությունները։ Նպատակահարմար է գտնվել լրացուցիչ արձակուրդի գնալ հետագայում բաց թողնվածը լրացնելու համար»,-ասաց նա։

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ այսօրվանից կվերականգնվեն դպրոցների աշխատանքը՝ մի մասում առկա, իսկ որոշ դպրոցներ հեռակա կիրականացնեն․ «Մեր ունեցած տեղեկություններով Գեղարքունիքի մարզում հեռավար կրթությամբ ուսուցումը կսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց ձորում 3 դպրոցներ հեռավար կգործեն, մյուսների մասով հնարավորություն կա առկա ուսուցում իրականացնելու։ Սյունիքի մարզի 5 դպրոց առկա կգործեն, երկուսը՝ հեռավար»։ 

Ժաննա Անդրեասյանը հիշատակեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան և սա բերեց նրան, որ մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման իրավունքից։