Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության դեպքով ձերբակալվածը խոստովանել է կատարածը․ ոստիկանությունը որոնում է նրա հանցակցին

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության դեպքով ձերբակալվածը խոստովանել է կատարածը․ ոստիկանությունը որոնում է նրա հանցակցին
Հասարակություն
21:21, 12 ноябрь 2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները: 

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: 

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: 

Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: 

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Դեպքի մանրամասները՝ առաջիկայում: