Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք եմ մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք եմ մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել եմ Արցախի հերոս, Քարին տակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:

Փա՛ռք մեր Հայրենիքի հարատևության համար պայքարած բոլոր հերոսներին»: