Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզական խաղեր Կենտրոնի մանկապարտեզների մասնակցությամբ

Մարզական խաղեր Կենտրոնի մանկապարտեզների մասնակցությամբ
Հասարակություն
13:25, 01 июнь 2021
Կայացավ «Մարզական խաղեր Կենտրոնի մանկապարտեզների մասնակցությամբ» մարզահամերգային տոնահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Մարզական խաղերին մասնակցում են Երևանի Կենտրոն վարչական շրջանի թվով տասը մանկապարտեզների սաներ:

Մարզական ծրագրում ներառված էին չորս վարժություններ` փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով և Օլիմպիական խորհրդանիշի հավաքում:

Հ.1, Հ.2, Հ.3, Հ.4, Հ.6, Հ.7, Հ.8, Հ.15, Հ.17 և Հ.19 մանկապարտեզների թիմերը օլիմպիական օրհներգի ներքո մուտք գործեցին մարզադահլիճ և ցուցադրեցին դիտարժան խաղ:

Տոնահանդեսի մասնակիցներին ելույթով ողջունեցին Կենտրոնի գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները: Հեքիաթի հերոսները իրենց ներկայությամբ սպորտային միջոցառումը փոքրիկների համար վերածեցին տոնի:

Եզրափակիչ շքերթից հետո մարզական խաղերի մասնակիցներին հանձնվեցին նվերներ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի կողմից: