Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ ջան, դուխով, եթե դու դուխից ընկար, ես կզգամ, որ իմ երեխեն իզուր է զոհվել․ Արցախից հետմահու արիության մեդալ ստացած հերոսի հայր․ Տեսանյութ

Նիկոլ ջան, դուխով, եթե դու դուխից ընկար, ես կզգամ, որ իմ երեխեն իզուր է զոհվել․ Արցախից հետմահու արիության մեդալ ստացած հերոսի հայր․ Տեսանյութ
Հասարակություն
18:49, 04 июнь 2021
Այսօր արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արշավիր Ջանիկյանի ծննդյան օրն է, նա կդառնար 19 տարեկան։ Արշավիրի հարազատներն ու ընկերներն այսօր Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին։ 

Այնուհետև հենց Եռաբլուրում ընթերցեցին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը՝ Արշավիր Ջանիկյանին պատերազմի ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին և մեդալը հանձնեցին նրա հորը։

Civic.am-ի հետ զրույցում Խաչիկ Ջանիկյանը պատմեց, որ մինչև բանակ զորակոչվելը, որդին զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ։ Արշավիր Ջանիկյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 27-ին և զոհվել նոյեմբերի 7-ին՝ Շուշիում։

Խաչիկ Ջանիկյանը խոսեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքների մասին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը փրկել է մնացած զինվորներին և ամբողջ Հայաստանը։ 

«Նիկոլ Փաշինյանը ոչ իմ հարազատն է, ոչ էլ բարեկամը, մեր ազգի վարչապետն է, մեր ազգի ճիշտ մարդն է։ Ու իր նման շատ քիչ մարդիկ կան։ Ճիշտ է կառավարության մեջ էլ ունենք մխտառ մարդիկ։ Բայց մենք ինչի՞ ենք Նիկոլ Փաշինյանին մեղադրում։ Ես իրա ցավը տանեմ։ Ես իրան ասում եմ՝ դուխով, Նիկոլ ջան։ Դուխից չքցես, որովհետև, եթե դու դուխից ընկար, ես կզգամ, որ իմ երեխեն իզուր է զոհվել։ Ես ազգի փրկությունը իր մեջ եմ տեսնում»,- ասաց Խաչիկ Ջանիկյանը։
 
Տեսանյութն՝ այստեղ