Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված վիճակը

Արայիկ Հարությունյանը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված վիճակը
Հասարակություն
12:39, 19 апрель 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է 44-օրյա պատերազմի ու 2022-ի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ- տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը։

Կարևորել պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը:

Հակաճգնաժամային խորհուրդը ստեղծվել է այս տարվա ապրիլի 13-ին՝ Արցախի նախագահի հրամանագրով։