Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահն ընդգծել է երկրում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը

Արցախի նախագահն ընդգծել է երկրում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը
Քաղաքականություն
12:05, 18 февраль 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է Արցախի  Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին:
 
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:
 
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Նախագահի նախաձեռնությամբ Արցախի  Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: