Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովի այգին կբացի իր դռները բոլոր փոքրիկների համար

Ազգային ժողովի այգին կբացի իր դռները բոլոր փոքրիկների համար
Հասարակություն
15:27, 25 май 2023
Ամենավառ ու պայծառ հունիսի 1-ին շա՜տ քիչ է մնացել:

Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու: Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:

Լինելու են՝
🔵Գիտական փորձեր
🔵Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ
🔵Պղպջակներով շոու
🔵Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից
🔵Քաղցր բամբակի շոու
🔵Դեմքի նկարազարդում
🔵Ֆոտոզոնա
🔵Թխվածքաբլիթների ձեւավորում

Դե ինչ, հետհաշվարկը սկսված է: 

Եկեք միասին նշենք ամենագունեղ ու ամենապայծառ օրը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշպանության միջազգային օրը: 
Հանդիպման վայրը՝ Ազգային ժողովի այգի, հանդիպման օրը՝ հունիսի 1, մուտքը՝ միայն ժպիտով: