Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարգելի մեծահարուստներ, մեզ մի սիրաշահեք, մենք ճանաչում ենք բոլորին. Նոր Գեղիի բնակչուհի. Տեսանյութ

Հարգելի մեծահարուստներ, մեզ մի սիրաշահեք, մենք ճանաչում ենք բոլորին. Նոր Գեղիի բնակչուհի. Տեսանյութ
Հասարակություն
11:41, 13 июнь 2021
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է Կոտայքի մարզ: Մեր նկարահանող խումբը հարցում անցկացրեց Նոր Գեղիում՝ պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունեն բնակիչները Նիկոլ Փաշինյանից:

«Հարգելի մեծահարուստներ, մեզ մի սիրաշահեք, մենք մարդկանց ճանաչում ենք և գիտենք, թե այդ ամենը որտեղից եկավ և ինչպես եղավ»,- իր խոսքը մեծահարուստներին հղեց Նոր Գեղիի մի բնակչուհի: 

Նրա խոսքով՝ մարդիկ Եռաբլուր ծաղիկներ են տանում հեգնական ժպիտով. «Իմ խնդրանքն է՝ մի շահարկեք մեր երեխաներին: Հարգելի մեծահարուստներ, երբ Թուրքիան գնում էր ահաբեկիչներ, դուք էլ ունեիք այդ գումարը, դուք էլ գնեիք, որի արդյունքում երևի 3 զինվոր մեր դպրոցական նստարանից պակաս կտայինք: Թող ահաբեկիչը զոհվեր մեր զինվորների փոխարեն»: