Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայց նա երեկ հաղթեց ձեզ․ համացանցը քննարկում է երեկվա բանավեճը

Բայց նա երեկ հաղթեց ձեզ․ համացանցը քննարկում է երեկվա բանավեճը
Հասարակություն
11:28, 18 июнь 2021
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Մանուկյանն իր էջում գրել է․

«Այն, որ երեկվա բանավեճին չկային Հայաստանի նախորդ 3 ղեկավարները, ինձ մեկ մեսիջ է փոխանցում՝ դուք, փաստորեն, վստահ էիք, որ այդ բանավեճին մասնակցելը ձեզ էր հենց վնասելու, քանի որ եթե գայիք այդ բանավեճին, կորցնելու էիք ձեր՝ այս պահին ունեցած էլեկտորատի զգալի մասը, որովհետև չէիք կարողանալու «հաղթել» ձեր հիմնական օպոնենտին։ Որևէ այլ ռացիոնալ բացատրություն չկա ձեր չգալուն․ դուք ինչո՞ւ պիտի հնարավորությունն ու առիթը բաց թողնեիք ուղիղ եթերում հանրության աչքի առաջ «ոչնչացնել» ձեր հիմնական մրցակցին, տալ նրան բոլոր սուր հարցերը, որ ունեք, որ իրականում կան, ողջ սուր քննադատությունը, որ հեռակա հնչեցնում եք հրապարակներում և որ, այո, իրականում պիտի լինի։ Ուրեմն՝ գիտեիք, որ նա է ձեզ «ոչնչացնելու», նա եկավ, դուք՝ չէ։ Ու էդ էժան լոլոները, թե «մենք բանավիճելու բան չունենք կապիտուլյանտի հետ», խղճուկ «արդարացում» է, որը Գյուլնազ տատին կպատմեք․ դուք ունեք, պիտի ունենաք բանավիճելու բան նրա էլ, մնացած բոլոր թեկնածուների հետ էլ, քանի դեռ դուք բոլորդ թեկնածուներ եք, որոնցից պիտի ընտրենք, և որովհետև դա ձեզ չէր պետք, այլ մեզ՝ էլեկտորատին։ Գայիք, խոսեիք, բանավիճեիք, քննադատեիք` հենց իր երեսին նայելով, ջախջախեիք նրա թեզերը, համոզեիք ինձ գալ ու ձեզ ընտրել։ Ես սա շատ լուրջ եմ ասում, ոչ մի հեգնանք։ Իսկ այս ձեր խուսափողական քայլից հետո, եթե ես անգամ լինեի ձեզնից երեքիցդ որևէ մեկի էլեկտորատը, իսկ ես վստահաբար ձեր էլեկտորատը չեմ, հաստատ միտքս կփոխեի ու չէի տա ձեզ քվես։ Ի դեպ, ՔՊ-ի էլեկտորատն էլ չեմ, վստահաբար։ Սա էլ ասեմ, որ չմտածեք, թե նրան եմ գովազդում։ Բայց նա երեկ հաղթեց ձեզ։ Դուք, փաստորեն, նրա դեմքին ունակ չեք նայելու ու «ոչնչացնելու» ձեր փաստարկներով, ձեր հարցադրումներով, բա էլ ո՞ւմ եք պետք դուք, ինչի՞ եք հավակնում, ի՞նչ եք առհասարակ խոսում, մենակ պատրաստի գրած-տված տեքստե՞ր։ Դե գնացեք օդում վանք սարքեք»։