Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող է մեկի խելքին նման մի բան բրդել է. Չարենցավանի քաղաքապետը՝ աշխատողների կողմից Քոչարյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին

Կարող է մեկի խելքին նման մի բան բրդել է. Չարենցավանի քաղաքապետը՝ աշխատողների կողմից Քոչարյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին
Հասարակություն
17:35, 20 июнь 2021
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների մի մասը ընտրակաշառքներ են բաժանում՝ վերցնելով մարդկանց քարտի տվյալները և Քոչարյանին ընտրելու դիմաց խոստանում գումար փոխանցել։ Ըստ այդ տեղեկությունների՝ 2-րդ թաղամասում դրանով զբաղվում է քաղաքապետարանի աշխատակից Մաքսիմ Մելիքյանը։ 

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին ասաց, որ առաջին անգամ մեզանից է լսում այդ մասին։ Ինքը որևէ ձևով ընտրություններին ներգրավված չէ, չի աշխատում ոչ մի քաղաքական ուժի համար.«Բացարձակապես ես ընտրություններին որևէ կերպ մասնակցություն չունեմ, չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել»,-ասաց քաղաքապետը։

Մեր հարցին՝ բացառո՞ւմ է, որ քաղաքապետարանի աշխատողները կարող էին Ռոբերտ Քոչարյանի համար ընտրկաշառք բաժանել, քաղաքապետը պատասխանեց. «Քաղաքապետարանում 65 աշխատող կա, ոնց կարող եմ բացառել։ Կարող է մեկի խելքին նման մի բան բրդել է, բայց ես ինչ իմանամ։ Ես ինքս ոչ մի մասնակցութուն չունեմ ընտրություններին»։

Ինչ վերաբերում է Մաքսիմ Մելիքյանին, ապա Շահգալդյանը նրա մասնակցությունը ևս հերքեց.«Ինքը քաղաքապետարանի աշխատող է, բայց բացառված է, որ ընտրակաշառք բաժանի։ Մելիքյան Մաքսիմը կորոնավիրուսից հետո չի կարողանում քայլել, ոտքերը շարժել, մնաց ընտրակաշառք բաժանի։ Տենց բանը բացառված է, ինքն էլ ոչ մի բանի չի խառնվում»,-եզրափակեց քաղաքապետը՚ 

Արփի Հարությունյան