Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաթթած ունեմ սաղին»․ Շմայսը սպառնում է «բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ինքը փող է բաժանում Քոչարյանի համար

«Փաթթած ունեմ սաղին»․ Շմայսը սպառնում է «բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ինքը փող է բաժանում Քոչարյանի համար
Քաղաքականություն
18:57, 28 май 2021
Սոցցանցերում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հայտնի է Շմայս մականունով, իր մտերիմների հետ Էջմիածնի գյուղերի բնակիչներից անձնագրեր է հավաքում՝ դրա դիմաց գումար բшժանելով կամ խոստանալով գյուղացիներին՝ անձը 20.000 դրամ։ Իսկ անձնագրեր հավաքելը պատճառաբանում է, որ դրանք պետք է պատճենահանեն, բայց դա արվում է, որ վստահ լինեն, որ գյուղացիները իրենց ասած մարդուն ձայն կտան։ Նույն լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը որոշել է այս ընտրություններին աշխատել Քոչարյանի համար։

Առաքել Մովսիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով այդ լուրերին, թե գումար են բաժանում մարդկանց՝ ձայնի դիմաց, բառացիոներն ասաց. «Ով որ նման բան է ասում, թե բան ենք բաժանում, ինչ ենք անում, իրա պապայի հետ գլուխը պատին ա տալիս, իսկ իրա մամային էլ բռնաբարենք»։

Մեր հարցին՝ ինքը վերջերս պնդում էր, թե հավատարիմ է ՀՀԿ-ին, ինչո՞ւ է  հիմա սկսել Քոչարյանի համար աշխատել, Շմայսը պատասխանեց. «Ոչ մեկի համար էլ հետաքրքիր չի, թե ում համար եմ աշխատում, ես հին ճանապարհ ունեմ անցած: Երկրորդն էլ, ով տենց բաներ է գրել, թե իբր ֆինանս ենք բաժանել, փաթթած ունեմ սաղին»։

Մեր հստակեցնող հարցին՝ հիմա ՀՀԿ-ի՞ համար է աշխատում, թե՞ Քոչարյանի, Շմայսը պատասխանեց. «Հենց իմ խնիրն էլ էդա, որը որ կա, դրա համար էլ աշխատում ենք։ Ես ճանապարհ ունեմ անցած, հավատարիմ եմ ՀՀԿ-ին, Հանրապետականը որտեղ ա, ես էլ էնտեղ եմ, բայց եթե մեկը գա ու ինձ ասի, որ ուզում է Քոչարյանին ձայն տա, կասեմ՝ շնորհակալություն, տվեք։ Եթե դու էլ գաս, ասես ուզում եմ Քոչարյանին ընտրեմ, կասեմ՝ ապրես, ես դեմ չեմ»,-եզրափակեց Առաքել Մովսիսյանը։ 

Արփի Հարությունյան