Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Հունիսի 23-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների տասնյակ խախտում։

Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 3 ավտոմեքենա։

Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։