Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանը կհյուրընկալի փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի գագաթնաժողովը

Երեւանը կհյուրընկալի փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի գագաթնաժողովը
Մշակույթ
10:50, 12 сентябрь 2022
Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված  Արվեստների փառատոնների 2022թ. գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 12-15-ը Երեւանում։ Միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից։ 

Այս կապակցությամբ սեպտեմբերի  12-ին ժամը  12:30 Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում տեղի կունենա   փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի <<Ready, steady, join us: 70 Years-On>> խորագիրը կրող  գագաթնաժողովին նվիրված  մամուլի ասուլիսը:

Հանդիպմանը կմասնակցեն  Եվրոպայի ամենահին  եւ ամենախոշոր փառատոնների՝ Հոլանդիայի փառատոնի, Էդինբուրգի միջազգային փառատոնի, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնի, Ֆլանդրիայի փառատոնի, ԲՈԶԱՐ-ի, Գդանսկի շեքսպիրյան փառատոն եւ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրենները:

Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։

<<Ready, steady, join us: 70 Years-On>> խորագիրը կրող հանդիպումը նվիրված է Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և ««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։ Հանդիպումը տեղի է ունենալու  սեպտեմբերի 13-ին ժամը 9:30-11:00-ն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար»  նախաձեռնությունը մշակվել է 7 առաջատար քաղաքների՝ Բելգրադի, Բերգենի, Էդինբուրգի, Գենտի, Կրակովի, Լեուվարդենի և Լյուբլյանայի կողմից։ 

(EFFA) կնիքի նպատակն է խթանել փորձի փոխանակման գործընթացի փառատոների և այն տեղական համայնքների միջև, որոնք ցանկանում են կապել և ինտեգրել իրենց անունն ու քաղաքականությունը այս հզոր մշակութային միավորների հետ: Հիմնադիր 7 քաղաքները մանրամասն ներկայացնելու են ««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքի բազմազան կիրառություններն ու առավելությունը, որոնք փորձարկվել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Նախքան ստորագրման արարողության մեկնարկը՝ նախաձեռնությանը միանալու են նաև Եվրոպայի և իր սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ այլ քաղաքներ:

Մոտ 45 երկիր ներկայացնող 120 փառատոնների առաջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր հանդիպելու են Արվեստների փառատոնների գագաթնաժողովի ընթացքում կիսվելու իրենց մտքերով, մտահոգություններով, կարիքներով և գեղարվեստական առաջարկներով։ Փառատոնների եվրոպական ասոցիացիայի պատվիրակները հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու ծառայել անդամ երկրների արվեստագետներին։

Այս տարվա գագաթնաժողովի շրջանակներում մշակվելու է նոր մոտեցում փառատոնային աշխարհին արվեստի և մշակույթի ոլորտում իր ուրույն տեղը հաղորդելու համար։ Սա հնարավորություն կտա փառատոններին կյանքի կոչելու իրենց կարևոր առաքելությունը որպես կենսական դերակատարներ գեղարվեստական և հանրային կյանքում։ Միջոցառմանը մասնակցելու են նաև տարբեր քաղաքների քաղաքապետեր, բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ և այլ շահակիցներ՝ միավորվելու արվեստի և արվեստի փառատոնների զորեղ ուժի շուրջ և հնարավորություն տալու եվրոպայի քաղաքացիներին իրենց դերակատարությունն ունենալու Եվրոպայի և ողջ աշխարհում դրա դիրքի առաջխաղացման գործում։  

Արվեստների փառատոնների գագաթնաժողովի ծրագրով նախատեսված են նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ Երևանում:  Մատենադարանում հյուրերը կտեսնեն համաշխարհային մատենագրության կարևորագույն հավաքածուներից մեկը։ Կազմակերպվելու են նաև համերգային միջոցառնում։ Սեպտեմբերի 12-ին Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի  համերգով պաշտոնապես կտրվի գագաթնաժողովի բացումը։ 

Ծրագրով նախատեսվում է  էքսկուրսիաներ Երևանի  տեսարժան վայրերով,այց Ծիծեռնակաբերդ Ցեղասպանության հուշահամալիր: Հաշվի առնելով Ուկրաինայի ահագնացող պատերազմը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը նվիրված կլինի նաև խաղաղության և համերաշխության կարևորությանը։

Փառատոնների եվրոպական ասոցիացիան (EFA) արվեստների փառատոնների եվրոպական ցանցն է։ 1952 թվականից ի վեր այն համախմբել է փառատոնների հեղինակների ամբողջ աշխարհից՝ հարթակ դառնալով անդրազգային մակարդակում փորձի փոխանակման և համագործակցության, ինչպես նաև տեղական, ազգային և եվրոպական մակարդակներում քաղաքական երկխոսության մեջ արվեստին ու արվեստի փառատոններին նոր ձայն հաղորդելու համար։ 

«70 տարի առաջ շվեյցարացի գրող և փիլիսոփա Դենիս դը Ռուժեմոնը և ուկրաինացի դիրիժոր Իգոր Մարկևիչը հիմնեցին Փառատոնների եվրոպական ասոցիացիան որպես մշակութային խաղաղապահ առաքելություն, երկխոսության հարթակ, և հույսի ու միաբանության արտահայտություն: Այս նշանակալի իրադարձության 70-րդ տարելիցի կապակցությամբ Փառատոնների եվրոպական ասոցիացիան հրավիրում է ձեզ մասնակցելու Արվեստների փառատոնների հոբելյանական գագաթնաժողովին, որի ընթացքում երկխոսության և քննարկումների միջոցով մասնակիցները հայացք են գցելու նոր տասնամյակի մարտահրավերներին և հնարավոր հաջողություններին։