Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ. Քերոբյան

Մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ. Քերոբյան
Մշակույթ
14:30, 09 октябрь 2022
Երեկ հանդիսատեսներով լեցուն դահլիճում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկիի համերգը, որը եզրափակել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հովանավորությամբ անցկացված «Արմենիա» միջազգային դասական երաժշտության չորրորդ փառատոնը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջում։
 
 
«Հայաստանի նոր զբոսաշրջային բրենդի չորս գրավչության ուղղություններից մեկը մշակույթն է և մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ»,- նշել է նախարարը։