Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կկայանա Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան


 Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։  

Մյուզիքլի գլխավոր դերում ականավոր դերասանուհի և երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴՑԻՏԵԼԻՆ (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ: 

 «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։  Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով, Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, որը իրականացնում է ՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը:   

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։  

Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։  

Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։  

«Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։ Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը : Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։