Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը». հազվագյուտ վոկալային դիապազոն ունեցող Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգը՝ ՄՀՀ-ում

«Հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը». հազվագյուտ վոկալային դիապազոն ունեցող Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգը՝  ՄՀՀ-ում
Մշակույթ
15:26, 22 апрель 2023
Ապրիլի 29-ին` ժ. 19։00,  Մարզահամերգային համալիրում կկայանա Դիմաշ Կուդայբերգենի մենահամերգը՝ «Stranger»  համաշխարհային շրջագայության շրջանակում:

Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տեր է՝ 6 օկտավա։

Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն: «Առնաու» շրջագայությունից հետո «Stranger»-ը  արդեն նրա երկրորդ լայնածավալ նախագիծն է:

Ղազախստանում կայանալիք պրեմիերայից հետո Հայաստանը որպես հաջորդ երկիր է ընտրվել ընթացիկ հյուրախաղերի համար: «Հայաստանը արագ զարգացող երկիր է՝ մեծ պատմությամբ և շատ գեղեցիկ պատմական վայրերով: Եվ հենց այս երկրում մենք կցանկանայինք շոու կազմակերպել և մարդկանց ցույց տալ մեր աշխատանքը։ Ցանկում ունենք մեծ թվով երկրներ և քաղաքներ, բայց հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը։ Եվ մենք ուրախ կլինենք գեղեցիկ շոու ցուցադրել այս տարածաշրջանում»,- ասում է Դիմաշ Կուդայբերգենը։