Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական դպրոցների բացման հարց այս պահին օրակարգում չկա․ Վահրամ Դումանյան

«Ես որևիցե տեղ չեմ արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա, կամ ՌԴ բարձաստիճան պաշտոնյա, մասնավորապես արտգործնախարարը, ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել, ես նման լուր չեմ կարդացել որևիցե տեղ»,-կառավարութան նիստից հետո լրագրողների այն հարցի, թե արդյոք ՀՀ-ում պատրաստվում են ռուսական դպրոցներ բացել, ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա նշեց, որ մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն է դրսևորել հավանաբար, բայց  նախարարությունը  պարոն Լավրովի հետ որևիցե շփում չի ունեցել։

«Բայց իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության՝ հասկանալու համար ինչի մասին է գնում  խոսքը։ Մենք այո՛, հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով։ Մենք կարծում ենք, որ շատ օտար լեզուներ, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ռուսաց լեզվի հետ կապված պոպուլյարիզացիայի խնդիր, այո՛ դա կարևորում ենք և որքան շատ լեզու իմանանք այնքան մենք ավելի ճկուն կլինենք, ավելի ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք։ Ի վերջո մենք կաղապարված չենք սահմաններով։ 21-րդ դարում մենք շփումների կարիք ունենք և անհրաժեշտություն և լեզու իմանալը միայն մեզ ավել հնարավորություններ է տալու, հատկապես մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ»,-ասաց նախարարը։