Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի և Վրաստանի նախարարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի երկու կողմերն էլ նպաստեն ուսուցիչների վերապատրաստման գործընթացին․ Վահրամ Դումանյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ տևական ժամանակ Վրաստանում ևս տեղի են ունենում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և այդ վերապատրաստման քննությունները հաղթահարած ուսուցիչները շատ ավելի բարձր են վարձատրվում քան վերապատրաստում որակավորման քննություն չանցած ուսուցիչները, սակայն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստում որակավորման քննություններ այսքան ժամանակ չեն կազմակերպվել այն պարզ պատճառով, որ չկան համապատասխան քննական թեստեր։ «Պատրաստ են արդյոք ուսուցիչների որակավորման քննությունների թեստերը և տրամադրված են վրացական կողմին, թե երբ մենք կակնկալենք, որ այն կկիրառվի հայոց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման քննություններն իրականացնելու գործում և մենք կունենանք որակավորված և բարձր վարձատրվող  ուսուցիչներ»,- հարցրեց պատգամավորը 
 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով հարցին՝ ասաց, որ հոկտեմբերի 21-ին ստորագրվեց հուշագիր ՀՀ ԿԳՄՍ-ի և Վրաստանի Կրթության և գիտության նախարարության միջև և հուշագրի շրջանակներում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի երկու կողմերն էլ նպաստեն ուսուցիչների վերապատրաստման այդ գործընթացին։