Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Սպորտ
21:52, 28 ноябрь 2022
Պարահոկեյի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը՝ հայտնում են քաղաքապետարանից: Մինչ այդ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հավաքականի ցուցադրական խաղն էր:

Խաղը դիտելու էին եկել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր:
«Սա կարևոր նախաձեռնություն է, որին քաղաքապետարանն աջակցել է՝ բնակչության շրջանում հավասար հնարավորություններ ընձեռելով հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներին: Հաջորդ տարի նախատեսել ենք մի շարք այլ միջոցառումեր ևս՝ ուղղված հաշմանդամային սպորտի զարգացմանն ու տարածմանը»,- ասել է Գևորգ Սիմոնյանը:

Պարահոկեյի մեր հավաքականը հիմնվել է 2017 թվականին: Այժմ մարզաձևով հետաքրքրվողների թիվն ավելացել է, թիմի կազմն էլ՝ ընդլայնվել: Հոկեյը նրանց համար միայն մարզաձև չէ, այն ուժ է՝ կյանքի մարտահրավերները հաղթահարելու և սեփական հնարավորությունները վերարժևորելու:

Բարեգործական նախագծի ամբողջ հասույթը փոխանցվելու է հավաքականին՝ պատրաստվելու դեկտեմբերին Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հատուկ այդ նպատակով սահադաշտում մրցեցին նաև «Երևանյան առյուծներ» ու «Շնաձկներ» թիմերը։