Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը չհաղթահարեց ԱԱ-ի քառորդ եզրափակչի արգելքը

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը չհաղթահարեց ԱԱ-ի քառորդ եզրափակչի արգելքը
Սպորտ
21:39, 10 май 2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ ու զիջեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին: