Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է ՌԴ-ից ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման մասին

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է ՌԴ-ից ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման մասին
Աշխարհ
19:07, 16 январь 2024
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ընդամենը երկու տարվա ընթացքում Եվրոպան կարողացել է իր ձեռքը վերցնել իր «էներգետիկ ճակատագիրը» և զգալիորեն կրճատել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Անցյալ տարի Եվրամիությունում սպառված էներգիայի միայն մեկ քսաներորդն է եկել Ռուսաստանից»,-ասել է ԵՀ ղեկավարը ՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Նա նշել է, որ էներգետիկ ճգնաժամը լարվածություն է ստեղծել եվրոպական տնտեսությունում, վախեր է առաջացրել: «Բայց այդ վախերը, ի վերջո, անհիմն էին», -կարծում է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: