Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ծանր օրեր են սպասվում. Մենք պայքարելու ենք և հաղթելու». Սերբիայի նախագահը ինչ լուրեր է ստացել վերջին 48 ժամվա ընթացքում

«Ծանր օրեր են սպասվում. Մենք պայքարելու ենք և հաղթելու». Սերբիայի նախագահը ինչ լուրեր է ստացել վերջին 48 ժամվա ընթացքում
Աշխարհ
11:51, 27 март 2024
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտի 26-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ Սերբիային ծանր օրեր են սպասվում, և ասել է, որ շուտով քաղաքացիներին կտեղեկացնի երկրին առաջիկայում սպասվող բոլոր մարտահրավերների մասին։ Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Instagram-ի իր օգտահաշվում։ «Սերբիային ծանր օրեր են սպասվում: Հիմա դժվար է ասել, թե ինչ լուրեր ենք ստացել վերջին 48 ժամվա ընթացքում... Դրանք սպառնում են ինչպես Սերբիայի, այնպես էլ Սերբական Հանրապետության կենսական կարևորության ազգային շահերին։

Առաջիկա օրերին ես Սերբիայի ժողովրդին կտեղեկացնեմ առաջիկայում սպասվող բոլոր խնդիրների մասին։ Բարդ կլինի։ Մենք պայքարելու ենք։ Սերբիան կհաղթի»,- ասել է Վուչիչը Instagram-ի իր պրոֆիլում՝ չներկայացնելով ոչ մի մանրամասն։

Մեկնաբանություններում ընթերցողները Սերբիայի նախագահին խնդրել են բացատրել առեղծվածային հաղորդագրությունը։ Ի պատասխան Վուչիչը Instagram-ում հրապարակել է իր ավագ որդու՝ Դանիլոյի հետ լուսանկար՝ Կոսովոյի քարտեզով մարզաշապիկով՝ զարդարված սերբական եռագույնով, և գրությամբ՝ «ոչ կապիտուլյացիային»։ Մի քանի օր առաջ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան կքննարկի Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպություն ընդունեն Կոսովոյին։