Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահաբեկչական հարձակում Իրանում. կան զոհեր և վիրավորներ

Ահաբեկչական հարձակում Իրանում. կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
11:08, 04 апрель 2024
Իրանում ոստիկանական տեղամասերի վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ութ ուժային, ևս 10-ը վիրավորվել է, հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ռասկա և Չաբահար քաղաքներում։ Չաբահարում ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։ Ռասկում կանխվել է տեղամաս մուտք գործելու փորձը:

Անվտանգության փոխնախարարը հայտնել է, որ բացի 8 ահաբեկիչների սպանությունից, մյուս ահաբեկիչները, որոնք թաքնվում են բնակելի շենքում, գտնվում են պաշարման մեջ։

Ինչպես գրում է IRNA-ն, ահաբեկիչները ծրագրել էին մուտք գործել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայան, սակայն նրանց խանգարել է իրավապահների հետ փոխհրաձգությունը։ Պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը։

Փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին հայտարարել է, որ այն կապված է Իսրայելի հետ։

Իսլամիստական զինյալ կազմակերպությունը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղով անցնում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը։