Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հասկանում է միայն ուժի լեզուն. Ֆինլանդիայի նախագահ

Պուտինը հասկանում է միայն ուժի լեզուն. Ֆինլանդիայի նախագահ
Աշխարհ
11:25, 08 апрель 2024
Ուկրաինայում խաղաղության հասնելու միակ ճանապարհը մարտի դաշտն է, քանի որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հասկանում է միայն ուժի լեզուն։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Ես երկար տարիներ զբաղվել եմ խաղաղության միջնորդությամբ, և, իհարկե, երբ միջնորդում ես, ամեն ինչ սկսվում է երկխոսությունից, իսկ երկխոսությունից հետո սկսում ես պարամետրեր սահմանել: Բայց ես կարծում եմ, որ կոնկրետ դեպքում սառը ճշմարտությունն այն է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը մարտի դաշտն է»,- հայտարարել է Ստուբը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ այդ երկրի հետ ոչ մի քաղաքական երկխոսություն չունեն: